Հայաստանի առևտրային բանկերի կողմից շինարարության վարկավորման ծավալն ապրիլին աճել է 1%–ով` հասնելով 113,5 մլրդ դրամի

08.06.2016 16:02
Հայաստանի առևտրային բանկերի կողմից շինարարության վարկավորման ծավալն ապրիլին աճել է 1%–ով` հասնելով 113,5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը, 2016 թ.–ի ապրիլի արդյունքում, շինարարության ոլորտ են ներդրել մոտ 113 մլրդ դրամ, ինչը 1 տոկոսով ավել է մարտի ցուցանիշից, նշվում է ՀՀ ԿԲ 2016 թ.–ի ապրիլի տեղեկագրում։

Միաժամանակ ապրիլին շինարարության համար վարկերը տրամադրվել են հիմնականում արտարժույթով, որոնց մասնաբաժինը կազմում է 76,1 տոկոս։

Այսպիսով, արտարժույթով շինարարության նպատակով տրամադրված վարկերի ծավալն ապրիլի վերջին կազմել է ավելի քան 86,4 մլրդ դրամ, ինչը մարտի ցուցանիշից ավել է 0,9 տոկոսով։

Միաժամանակ, դրամով շինարարության ոլորտում կատարված վարկային ներդրումների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2,7 մլրդ դրամ` 2016 թ.–ի մարտի համեմատ ավելանալով 0,3 տոկոսով։

Բնակելի և ոչ բնակելի շինությունների շինարարության ոլորտում կատարված վարկային ներդրումների ծավալն ապրիլի վերջին կազմել է 70,5 մլրդ դրամ` մարտին գրանցված 70,2 մլրդ դրամի համեմատ, ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների շինարարության ոլորտում` 16,5 մլրդ դրամ` 16,2 մլրդ դրամի համեմատ։

ԿԲ–ի տվյալներով` այսօր Հայաստանում գրանցված է 20 առևտրային բանկ ($1 - 478,82 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև