ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումներն ապրիլին աճել են 0,1%–ով` մինչև 2 տրիլիոն դրամ

08.06.2016 17:28
ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումներն ապրիլին աճել են 0,1%–ով` մինչև 2 տրիլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2016 թվականի ապրիլի վերջին կազմել են 2 084 մլրդ դրամ` մեկ ամսում  աճելով 0,1 տոկոսով։ Այս մասին տվյալներ են հրապարակվել ՀՀ ԿԲ կայքում:

Աղբյուրի համաձայն, բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում սպառողական վարկերին` 20,4 տոկոս։ Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում առևտրային բանկերի սպառողական վարկերը ապրիլի վերջին կազմել են շուրջ 426,5 մլրդ դրամ` մեկ ամսում նվազելով 0,6 տոկոսով։

Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը` 18 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 1,1 տոկոսով և կազմել է շուրջ 377,1 մլրդ դրամ:

Երրորդ տեղը զբաղեցնում է  հիփոթեքային վարկավորումը` 8,5 տոկոս մասնաբաժնով, որը, մարտի համեմատ, նվազել է 0,5 տոկոսով: Ընդ որում, Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում առևտրային բանկերի հիպոթեքային վարկերը ապրիլի վերջին կազմել են շուրջ 176,8 մլրդ դրամ:

Ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը ապրիլի վերջին կազմել են ավելի քան 715,9 մլրդ դրամ, աճելով 0,3 տոկոսով: Միաժամանակ, արտարժույթով նույն ցուցանիշը նվազել է 0,1տոկոսով և կազմել մոտ 1 369 մլրդ դրամ։

Կենտրոնական բանկի տվյալներով, այսօր Հայաստանում գրանցված է 20 առևտրային բանկ: ($1- 478,28 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև