HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Փոլ Էդգարը

10.06.2016 20:33
HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Փոլ Էդգարը

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Փոլ Էդգարը (Paul Edgar)` հաջորդելով Թիես Քլեմենցին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Էդգարի նշանակումն ուժի մեջ կմտնի 2016թ-ի հուլիսի 11-ից հետո և ենթակա է օրենսդրությամբ սահմանված համապատասխան գրանցման: Քլեմենցը ղեկավար պաշտոն կզբաղեցնի Խմբի Առևտրավարկային ուղղության միջազգային հաճախորդների հետ հարաբերությունների վարչության առաջարկների մշակման թիմում:

Փոլ Էդգարն HSBC–ում աշխատում է սկսած 1994թ-ից և միջազգային բանկային գործի ոլորտում հարուստ փորձ ունի: Նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ՝ ներառյալ առևտրավարկային դեպարտամենտի սեգմենտային տնօրեն Ավստրալիայում ու Հոնգ Կոնգում և Գործառնական բանկինգ դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Մերձավոր Արևելքում: Նշանակումներ է ունեցել նաև Ճապոնիայում, Սաուդյան Արաբիայում, Ինդոնեզիայում, Շրի Լանկայում և Լոնդոնում: Նա Հայաստան կժամանի Մավրիկիոսից՝ թողնելով առևտրավարկային դեպարտամենտում զբաղեցրած իր ներկայիս պաշտոնը:

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Թիեսին՝ այն զգալի ներդրման համար, որ նա ունեցել է մեր հայաստանյան բիզնեսի զարգացման գործում: Նա հաջողությամբ ղեկավարել է HSBC Հայաստանը մարտահրավերնելով լի միջավայրում` մշտապես ապահովելով լավ արդյունքներ ու կայուն եկամտաբերություն: Նաև ուզում եմ ողջունել Փոլին, ով իր հետ բերում է ֆինանսական ծառայությունների ոլորտի 22 տարվա փորձ: Նա հստակ պատկերացում ունի HSBC բիզնեսի վերաբերյալ, ինչը կօգնի խթանել բիզնես համագործակցությունն ու զարգացումը», –  մեկնաբանել HSBC Խմբի Եվրոպայի տարածարջանի միջազգային գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Դեյվիսը:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև