ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք բերել են ավելի քան 57 մլն դոլար

13.06.2016 13:56
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք բերել են ավելի քան 57 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 6–ից 10–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 57 մլն դոլար 1 դոլարի դիմաց 477,92 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 6,8 մլն եվրո և շուրջ 1 147 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 539,94 դրամ և մեկ ռոբլու դիմաց 7,33 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 60,1 մլն դոլար, 7,8 մլն եվրո և շուրջ 372,5 մլն ռուբլի, համապատասխանաբար, 479,56 դրամ, 545,04 դրամ և 7,43 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, մայիսի 30–ից հունիսի 5–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 37,4 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 42,5 մլն դրամ։ ($1– 479.16 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև