ՀՀ ԿԲ–ն 1,5 մլրդ դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

14.06.2016 17:09
ՀՀ ԿԲ–ն 1,5 մլրդ դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հունիսի 13–ին տեղաբաշխել է 1 մլրդ 500 մլն դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGT39133176 սերիայի պարտատոմսեր` 39 շաբաթ մարման ժամկետով։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ 611 մլն դրամ, որից 2 մլրդ 414 միլիոն դրամը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 5 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.6402 տոկոս` 9.7937 տոկոս սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից ստացված շահույթը կազմել է 1 397 812 959 դրամ ($1 – 478,55 դրամ): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև