Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխեց թողարկված պարտատոմսերը

16.06.2016 13:00
Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխեց թողարկված պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը հաջողությամբ ավարտեց 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում:

Յունիբանկի թողարկած պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Թողարկման ծավալը կազմեց 5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2018թ.-ի ապրիլի 8-ին:

«Յունիբանկը միշտ քայլել է ժամանակին համահունչ և համապատասխանել համաշխարհային միտումներին: Ներդրումային գործիքներ առաջարկելով հասարակությանը` բանկը ստեղծում է խնայողությունների շահավետ և երկարաժամկետ ներդրման լրացուցիչ հնարավորություն: Ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի պարտատոմսերի և բաժնետոմնսերի նկատմամբ փաստում է բանկի գործունեության հանդեպ բնակչության բարձր վստահության և Յունիբանկի արդյունավետ և հեռանկարային ռազմավարության մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։

2016-2020թթ. զարգացման ռազմավարության համաձայն, Յունիբանկի շուկայական մասնաբաժինը ավանդների գծով նախատեսվում է մեծացնել մինչև 9%, մանրածախ բիզնեսի գծով` 13%, իսկ ՓՄՁ-ների գծով` 9.5%: Հաճախորդների թիվը 2020թ.-ին կկազմի մինչև 430 000, իսկ կապիտալի մեծությունը՝ 42 մլրդ դրամ: Արդյունքում` 2020թ.-ին բանկը կապահովի 5 մլրդ դրամի շահույթ:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև