Հայաստանի բանկերի կորպորատիվ հաճախորդների թիվը 2015 թ.–ին կրճատվել է 4,1%–ով

16.06.2016 15:38
Հայաստանի բանկերի կորպորատիվ հաճախորդների թիվը 2015 թ.–ին կրճատվել է 4,1%–ով

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի կորպորատիվ հաճախորդների թիվը 2015 թ.–ին կրճատվել է 4,1 տոկոսով` տարվա արդյունքում կազմելով 76,4 հազար, գրում է «Հայկական ժամանակը»` վկայակոչելով ԿԲ-ի երեկ հրապարակած «Հայաստանի ֆինանսական համակարգը, զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը» զեկույցը։

Այսպիսով, Հայաստանի բանկերի իրավաբանական անձ–հաճախոոդների քանակը կրճատվել է 3100–ով։

«Չնայած իշխանությունների հավաստիացումներին, այս տվյալները կարող են միայն վկայել այն մասին, որ ձեռներեցները վերջին շրջանում զանգվածային կերպով դադարեցնում են իրենց գործունեությունը Հայաստանում» – նշում է թերթը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև