Արարատբանկը դիվիդենտներ չի վճարի բաժնետերերին 2015 թ.–ի արդյունքում

17.06.2016 16:02
Արարատբանկը դիվիդենտներ չի վճարի բաժնետերերին 2015 թ.–ի արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկ» ԲԲԸ–ն  դիվիդենտներ չի վճարի բաժնետերերին 2015 թ.–ի գործունեության արդյունքում։ Նման որոշում է միաձայն ընդունվել ուրբաթ կայացած բանկի բաժնետերերի տարեկան ժողովի ընթացքում։

Ինչպես տարեկան ժողովի ընթացքում նշեց Արարատբանկի վարչության փոխնախագահ Դավիթ Հարությունյանը, բանկը նախորդ տարի ևս նմանատիպ որոշում է ընդունել դիվիդենտների վճարման հարցում` դրանք ուղղելով պահուստային ֆոնդի համալրմանը և որպես չտեղաբաշխված շահույթ պահելուն։

«2015 թ.–ի արդյունքում բանկի ստացած զուտ շահույթը (942 մլն դրամ) կուղղվի կապիտալի համալրմանը` ԿԲ–ի պահանջներին համապատասխան», – ասաց Հարությունյանը։

2014 թ.–ի դեկտեմբերի վերջին ՀՀ ԿԲ–ն, բանկերի արդյունավետության և կայունության ավելացման նպատակով, որոշեց 2017 թ.–ի հունվարի 1–ից 5 մլրդ դրամից 30 մլրդ դրամ դարձնել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն («Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից ($1- 477, 86 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև