Արարատբանկը կիրականացնի 8,5 մլրդ դրամի ծավալով բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում`կապիտալի համալրման համար

17.06.2016 17:18
Արարատբանկը կիրականացնի 8,5 մլրդ դրամի ծավալով բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում`կապիտալի համալրման համար

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկ» ԲԲԸ-ն կիրականացնի բաժնետոմսերի լրացուցիչ փակ թողարկում, ուրբաթ բանկի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ ասաց Արարատբանկի վարչության փոխնախագահ Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, լրացուցիչ թողարկումից ստացված միջոցները կուղղվեն բանկի կապիտալի համալրմանը` ԿԲ-ի պահանջներին համապատասխան:

2014 թ.–ի դեկտեմբերի վերջին ՀՀ ԿԲ–ն, բանկերի արդյունավետության և կայունության ավելացման նպատակով, որոշեց 2017 թ.–ի հունվարի 1–ից 5 մլրդ դրամից 30 մլրդ դրամ դարձնել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը։

«Նախատեսվում է, որ թողարկվելու են 17 590 դրամ անվանական արժեքով 483 230 բաժնետոմսեր, ինչը թույլ կտա 8,5 մլրդ դրամով համալրել բանկի կապիտալը», - ասաց Հարությունյանը:

Նա նաև նշեց, որ լրացուցիչ թողարկումը կիրականացվի հուլիսի 20-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:

«Բոլոր բաժնետերերը, որոնք կցանկանան ձեռք բերել բանկի լրացուցիչ բաժնետոմսերը, կարող են մինչև հուլիսի 19-ը ներկայացնել իրենց նախնական հայտը, մինչ այդ ժամկետը չիրացված մնացած բոլոր բաժնետոմսերը կտեղաբաշխվեն շրջանառության առաջնահերթության սկզբունքով», - ասաց Հարությունյանը:

Արարատբանկ» ԲԲԸ-ն («Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից ($1- 477, 86 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև