Բացվել է Յունիբանկի «Պարույր Սևակ» նոր մասնաճյուղը

17.06.2016 19:42
Բացվել է Յունիբանկի «Պարույր Սևակ» նոր մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 17–ին կայացել է Յունիբանկի «Պարույր Սևակ» նոր մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը:

Բանկի մամուլի ծառայության հաղորդմամբ` մասնաճյուղի հասցեն է ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պարույր Սևակ N51/9:

Մասնաճյուղի տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից:

«Պարույր Սևակ» մասնաճյուղը նախատեսված է միայն ֆիզիկական անձ հաճախորդների համար, որպեսզի սպասարկման գործընթացը լինի ավելի հարմարավետ և արագ:

««Պարույր Սևակ» մասնաճյուղը ևս աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով: Այսինքն ավանդի, սպառողական վարկի, բանկային քարտի ձևակերպման, դրամական փոխանցման իրականացման կամ այլ գործարք կատարելու համար հաճախորդը պետք է դիմի բանկի ընդամենը մեկ աշխատակցի, որը արագ կիրականացնի գործարքը», – նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Մասնաճյուղում տեղադրված են նաև շուրջօրյա աշխատող վճարային տերմինալ և բանկոմատ:

Յունիբանկի տերմինալների միջոցով հաճախորդները կարող են ինքնուրույն կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում:

«Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը, հատկապես` ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման առումով: Այդպիսով բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքը` ապահովելով դրանց հասանելիությունը բնակչության առավել մեծ զանգվածի համար: Այս տարվա առաջին եռամսյակում միայն մանրածախ վարկերի քանակը Յունիբանկում աճել է գրեթե 3 անգամ, ուստի հաճախորդների թվի ավելացմանն զուգընթաց, մենք պետք է ապահովենք արձր որակով սպասարկում: Առաջիկայում Յունիբանկը նախատեսում է բացել նման 20 նոր մասնաճյուղեր, որոնք, առանց հերթեր գոյանալու, կսպասարկեն միայն ֆիզիկական անձանց», - նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

Ներկայումս Յունիբանկը ներկայացված է 46 մասնաճյուղով և 54 պրոմո կետերով:

Բանկը շարունակաբար ընդլայնում է մատուցվող ծառայությունների տեսականին` շուկայում առաջարկելով նաև ներդրումային գործիքներ: IPO-ի և պարտատոմսերի հաջող տեղաբաշխումից հետո, Յունիբանկը հայտարարեց բաժնետոմսերի երրորդ թողարկման մասին` հնարավորություն ընձեռելով բնակչության դառնալու բանկի բաժնետեր։Առաջարկի արդյունքում, բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ:

Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:

«Երկարաժամկետ ներդրումների նպատակով ձեռք բերեք Յունիբանկի բաժնետոմսերը, դարձեք բաժնետեր և օգտվեք լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորությունից Մենք շարունակում ենք զարգացնել Յունիբանկը` որպես ժողովրդական բանկ, ներգրավելով հասարակությանը բանկի կառավարմանը և այդպիսով դարձնելով այն ավելի արդյունավետ և թափանցիկ», - ընդգծել է Վարդան Աթայանը:

Բանկի բաժնետեր հաճախորդներին առաջարկվում է լոյալության փաթեթ, որն իր մեջ մասնավորապես ներառում է ավելի բարձր տոկոսադրույքներով ավանդներ` մինչև 8.2% տարեկան ԱՄՆ դոլարի և 15.5% ՀՀ դրամի դեպքում:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև