ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 81,7 մլն դոլար

20.06.2016 13:41
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 81,7 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 13–ից 17–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 81,7 մլն դոլար 1 դոլարի դիմաց 477,30 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 6,1 մլն եվրո և շուրջ 996,4 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 536,06 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,24 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 80,2 մլն դոլար, 10,2 մլն եվրո և շուրջ 412 մլն ռուբլի, համապատասխանաբար, 478,90 դրամ, 539,69 դրամ և 7,33 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, հունիսի 6–ից 12–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 43,2 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 33,9 մլն դրամ։ ($1– 477.06 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև