Հայէկոնոմբանկի լրացուցիչ թողարկման բաժնետոմսերը ցուցակվել են NASDAQ OMX Armenia–ում

21.06.2016 15:31
Հայէկոնոմբանկի լրացուցիչ թողարկման բաժնետոմսերը ցուցակվել են NASDAQ OMX Armenia–ում

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ -ի լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում, հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։

Ցուցակման պահից նաև թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ցուցակված լրացուցիչ արժեթղթերը ներառում են 2,500 ՀՀ դրամ անվանական արժեքով 333,474 հատ բաժնետոմս (ISIN - AMHEZBS10ER5), որոնք բորսայում շրջանառվելու են HEZB բորսայական հապավմամբ:

Այսպիսով, բանկի հասարակ անվանական բաժնետոմսերը 2002 թվականից ցուցակված են բորսայի բաժնետոմսերի երկրորդային (B)  ցուցակում: Ներկայում ցուցակված արժեթղթերի ընդհանուր քանակը կազմում  է 1,266,809 հատ:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ–ն գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26–ին։ Բանկի բաժնետերերն են` ՎԶԵԲ` 20 տոկոս, Սարիբեկ Սուքիասյան ` 22,6 տոկոս, Խաչատուր Սուքիասյան`19.5 տոկոս, Ռոբերտ Սուքիասյան` 15.3 տոկոս։

2016 թվականի 1–ին եռամսյակի արդյունքներով, Հայէկոնոմբանկի ակտիվները կազմել են 108.2 մլրդ դրամ, պարտավորությունները` 88.5 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 19.7 մլրդ դրամ, կանոնադիր կապիտալը` 6.33 մլրդ դրամ, վարկային ավանդները` 57.2 մլրդ դրամ։ Բանկի մաքուր շահույթը 2016 թվականի 1–ին եռամսյակում կազմել է 104.5 մլն դրամ։ Այսօրվա դրությամբ բանկի մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 41 ստորաբաժանում, դրանցից 20–ը գործում է Երևանում, 20–ը` մարզերում և մեկը` ԼՂՀ–ում ($1- 476,89 դրամ)։ -0-

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև