Ռուսաստանի բանկը զգոնության կոչ է անում Հայաստանից և Ղրղըզստանից ստացված ապրանքների հաշվարկման ժամանակ

22.06.2016 15:24
Ռուսաստանի բանկը զգոնության կոչ է անում Հայաստանից և Ղրղըզստանից ստացված ապրանքների հաշվարկման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԿԲ–ն կոչ է անում բանկերին ուշադրություն դարձնել հաճախորդների գործառնություններին Մաքսային միության շրջանակում Հայաստանից և Ղրղըզստանից Ռուսաստանի տարածք տեղափոխվող ապրանքների հաշվարկի ժամանակ, նշվում է «Ռուսաստանի բանկի տեղեկագրում» հրապարակված տեղեկատվական նամակում։

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս–ԱՖԻ–ն, փաստաթղթում ուշադրություն է դարձվում այն փաստին, որ անբարեխիղճ գործառնությունների կատարման պոտենցիալ հնարավորությունն առաջացել է այն պատճառով, որ Հայաստանն ու Ղրղըզստանը միացել են ԵՏՄ–ի 2014 թ.–ի մայիսի 29–ի պայմանագրին։

ՌԴ ԿԲ–ն նշում է, որ այս երկու պետություններից ստացվող ապրանքների հարցոմ կասկածելի գործառնություններ կարող են իրականացվել հարկերից, «մոխրագույն» ներկրման վճարից խուսափելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները «լվանալու» նպատակով։

Հաճախորդների կողմից նման գործառնությունների բացահայտման դեպքում կարգավորիչը խորհուրդ է տալիս բանկերին առաջնորդվել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու նպատակով վարկային կազմակերպության ներքին վերահսկողության կանոնների նկատմամբ պահանջների մասին» N375 դրույթով և ՌԴ ԿԲ–ի համապատասխան տեղեկագրերով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև