Վճարային քարտերով կատարված գործարքների ծավալը Հայաստանում ապրիլին նվազել է 3,6%–ով

22.06.2016 15:44
Վճարային քարտերով կատարված գործարքների ծավալը Հայաստանում ապրիլին նվազել է 3,6%–ով

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական և օտարերկրյա բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով Հայաստանի տարածքում սպասարկման բոլոր տեսակների միջոցով գործարքների համախառն ծավալը 2016 թվականի ապրիլին կազմել է շուրջ 108,4 մլրդ դրամ` այս տարվա մարտի համեմատ նվազելով 3,6 տոկոսով, հաղորդվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2016 թվականի ապրիլի տեղեկագրում։

Միաժամանակ, այս տարվա ապրիլին վճարային քարտերով գործարքների ընդհանուր թիվը կազմել է 2 388 406` մեկ ամսվա ընթացքում նվազելով 3,9 տոկոսով։

ԿԲ-ի տվյալներով, հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով Հայաստանի տարածքում ինտերնետային գործարքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 5 մլրդ դրամ` (մոտ 3 տոկոսի անկում), իսկ վճարային քարտերով ինտերնետային գործարքների ընդհանուր թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 257 672  (2,5 տոկոսի անկում)։

Միաժամանակ, հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով բանկոմատների միջոցով գործարքների ընդհանուր ծավալը ամսվա վերջին կազմել է 83 մլրդ դրամ (4,1 տոկոսի անկում), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1 806 442 (4,2 տոկոսի անկում)։

ԿԲ տվյալների համաձայն, POS-տերմինալների և իմպրինտերների միջոցով վճարային քարտերով իրականացված գործարքների ծավալն ապրիլին կազմել է շուրջ 20,3 մլրդ դրամ (մոտ 1,7տոկոսի անկում), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 324 294 (մոտ 3,3 տոկոսի աճ) (1 դոլարը – 476,38 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև