Հայէկոնոմբանկը նախատեսում է սեպտեմբերի վերջին ավարտել բաժնետոմսերի 13-րդ տեղաբաշխումը

24.06.2016 23:06
Հայէկոնոմբանկը նախատեսում է սեպտեմբերի վերջին ավարտել բաժնետոմսերի 13-րդ տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայէկոնոմբանկն արդեն սկսել է բաժնետոմսերի 13-րդ տեղաբաշխումն ու նախատեսում է ավարտել գործընթացը սեպտեմբերի վերջին, ուրբաթ բանկի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ ասաց Հայէկոնոմբանկի վարչության նախագահ Սարիբեկ Սուքիասյանը։

Նրա խոսքով` տեղաբաշխվող բաժնետոմսերի ընդհանուր ծավալը մոտ 5 մլրդ ՀՀ դրամ է, մեկ բաժնետոմսի արժեքը` 14,600 ՀՀ դրամ:

«Բաժնետոմսերի նախորդ տեղաբաշխումը ցույց տվեց, որ առկա է Հայէկոնոմբանկի նկատմամբ վստահության աճ, քանզի նշյալ տեղաբաշխման արդյունքում բաժնետերերի քանակն ավելացավ մոտ 1600- ով: Հիմա բանկն արդեն ունի 3000-ից ավելի բաժնետեր», – ասել է Սուքիասյանը։

Ինչպես նշեց բանկի ղեկավարը, այս տեղաբաշխումը և ԲՏԱ Բանկի միացումը թույլ կտա կատարել 2017թ.-ի հունվարից ուժի մեջ մտնող ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվային կապիտալի 30 մլրդ ՀՀ դրամի պահանջը։
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ–ն գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26–ին։ Բանկի բաժնետերերն են` ՎԶԵԲ` 20 տոկոս, Սարիբեկ Սուքիասյան ` 22,6 տոկոս, Խաչատուր Սուքիասյան`19.5 տոկոս, Ռոբերտ Սուքիասյան` 15.3 տոկոս։

2016 թվականի 1–ին եռամսյակի արդյունքներով, Հայէկոնոմբանկի ակտիվները կազմել են 108.2 մլրդ դրամ, պարտավորությունները` 88.5 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 19.7 մլրդ դրամ, կանոնադիր կապիտալը` 6.33 մլրդ դրամ, վարկային ավանդները` 57.2 մլրդ դրամ։ Բանկի մաքուր շահույթը 2016 թվականի 1–ին եռամսյակում կազմել է 104.5 մլն դրամ։ Այսօրվա դրությամբ բանկի մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 41 ստորաբաժանում, դրանցից 20–ը գործում է Երևանում, 20–ը` մարզերում և մեկը` ԼՂՀ–ում ($1- 476,02 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև