ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 93,9 մլն դոլար

27.06.2016 12:23
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 93,9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 20–ից 24–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 93,9 մլն դոլար 1 դոլարի դիմաց 475,88 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 12,1 մլն եվրո և շուրջ 1,2 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 536,01 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,34 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 68,1 մլն դոլար, 11,3 մլն եվրո և շուրջ 380,4  մլն ռուբլի, համապատասխանաբար, 477,11 դրամ, 538,7 դրամ և 7,43 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, հունիսի 13–ից 19–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 36,7 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 31,1 մլն դրամ։ ($1– 476,02 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև