ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

28.06.2016 13:05
ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հունիսի 27–ին տեղաբաշխել է 500 մլն դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGT13269160 սերիայի պարտատոմսեր` 13 շաբաթ մարման ժամկետով։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ 901 մլն դրամ, որից 1 մլրդ 801 միլիոն դրամը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 5 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8,3767 տոկոս` 8,4537 տոկոս սահմանային եկամտաբերությամբ։

Տեղաբաշխումից ստացված շահույթը կազմել է 489 632 317 դրամ ($1 – 475,94 դրամ): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև