Հայաստանի համախառն պետական պարտքը տարեսկզբից աճել է ավելի քան 190 մլն դոլարով

30.06.2016 15:58
Հայաստանի համախառն պետական պարտքը տարեսկզբից աճել է ավելի քան 190 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2016 թվականի մայիսի վերջին կազմել է 5 270,6 մլն դոլար` տարեսկզբից աճելով 3,7 տոկոսով կամ 191,8 մլն դոլարով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ, մայիսին երկրի ընդհանուր պետական պարտքը աճել է 0,35 տոկոսով:

ԱՎԾ տվյալների համաձայն, հանրապետության արտաքին պետական պարտքը 2016 թ.-ի մայիսի վերջի դրությամբ կազմել է 4 432,1 մլն դոլար` նախորդ ամսվա համեմատ նվազելով 0,6 տոկոսով կամ 26,9 մլն դոլարով:

Արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 3 943 մլն դոլարը բաժին է հասնում Հայաստանի կառավարությանը (25,1 մլն դոլարի անկում), իսկ հանրապետության ԿԲ-ի պարտքը կազմում է 489 մլն դոլար (1,8 մլն դոլարի անկում):

Հայաստանի ներքին պարտքը մայիսի վերջին կազմել է 838,4 մլն դոլար` աճելով 45,3 մլն դոլարով։ Միաժամանակ, մոտ 751,3 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների ձեռք բերած պարտատոմսերին։ Արտարժույթով պետպարտատոմսերը կազմել են 85,1 մլն դոլար, ներքին երաշխիքները` 1,92 մլն դոլար։

Հայաստանի պետբյուջեի համաձայն, երկրի պետական պարտքը 2016 թ.-ին, սպասված ՀՆԱ–ի նկատմամբ, կկազմի 49,4 տոկոս, իսկ արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին` 42,8 տոկոս: Պետական պարտքի չափը, 2016 թ.-ի արդյունքներով, կկազմի 5,569 մլրդ դոլար, որից 86,6 տոկոսը արտաքին պարտքն է: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև