Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը մայիսին աճել են 1,7%–ով

01.07.2016 16:27
Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը մայիսին աճել են 1,7%–ով

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը 2016 թվականի մայիսի արդյունքներով, նախորդ ամսվա համեմատ, աճել են 1,7 տոկոսով` կազմելով 47,1 մլրդ դրամ։ Այդ մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Հաղորդագրության համաձայն, ժամկետանց վարկերի ծավալում կարճաժամկետ ժամկետանց վարկերը նվազել են 7 տոկոսով` մինչև 23,6 մլրդ դրամ, իսկ երկարաժամկետ վարկերը աճել են 10,9 տոկոսով` մինչև 23,5 մլրդ դրամ։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բանկերի երկարացված վարկերն աճել են 1,9 տոկոսով` կազմելով 113,5 մլրդ դրամ։

Վարկային ներդրումները մայիսին աճել են 0,11 տոկոսով` կազմելով 1 988,6 մլրդ դրամ, ընդ որում` արտարժութային վարկերը նվազել են 0,36 տոկոսով` մինչև 1 315,7 մլրդ դրամ, իսկ դրամայիններն աճել են 1 տոկոսով` մինչև 672,9 մլրդ դրամ։

Մայիսի վերջի դրությամբ, Հայաստանի բանկերի համախառն վարկերը կազմել են 2 149,3 մլրդ դրամ (0,24 տոկոսի աճ): -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև