Ամերիաբանկի պարտատոմսերը ցուցակվել են և ընդգրկվել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում

01.07.2016 19:44
Ամերիաբանկի պարտատոմսերը ցուցակվել են և ընդգրկվել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը հուլիսի 1–ին ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ընկերության պարտատոմսերի թողարկումը ներառում է 150,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 6.75% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMAMRBB21ER3) բորսայում կշրջանառվեն AMRBB1 բորսայական հապավմամբ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

2016 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում Ամերիաբանկի ակտիվները կազմել են 507,7 մլրդ դրամ, պարտավորությունները` 447,1 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 60,6 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը` 39,8 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 330,5 մլրդ դրամ։ Բանկի զուտ շահույթը 2016 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 1 195,9 մլն դրամ։ -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև