04.07.2016 11:55
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 27–ից հուլիսի 1–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 103 մլն դոլար 1 դոլարի դիմաց 475,53 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 9,7 մլն եվրո և շուրջ 1,1 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 525,39 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,32 դրամ միջին կշռված փոխարժեքներով։
Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 97,2 մլն դոլար, 31,8 մլն եվրո և շուրջ 223,7 մլն ռուբլի, համապատասխանաբար, 477,35 դրամ, 528,3 դրամ և 7,45 դրամ միջին կշռված փոխարժեքներով։
Բացի այդ, հունիսի 20–ից 26–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 38,5 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 47,7 մլն դրամ։ ($1– 476,83 դրամ)։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: