Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 0,9%–ով` մինչև 1 8029,92 դրամ մեկ գրամի դիմաց

04.07.2016 13:12
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 0,9%–ով` մինչև  1 8029,92 դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը հունիսի 27–ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 1 8029,92 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից պակաս է մոտ 0,9 տոկոսով կամ 157,9 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 1 9597,74 դրամ` նվազելով 0,9 տոկոսով կամ 171,63 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 245,68 դրամ (0,1 դրամի նվազում), բացթողնման գին` 267,05 դրամ (0,1 դրամի նվազում), պլատինում` գնման գին` 1 3764,40 դրամ (104,769 դրամի նվազում), բացթողնման գինը` 1 4961,31 դրամ (113,79 դրամի նվազում), պալադիում` գնման գինը` 7 742,75 դրամ (110,36 դրամի աճ), բացթողնման գինը` 8 416,03 դրամ (119,96 դրամի աճ) ($1 – 476,83 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև