Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները մայիսին նվազել են 17%–ով` կազմելով 109,5 մլն դոլար

04.07.2016 18:27
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները մայիսին նվազել են 17%–ով` կազմելով 109,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումները 2016 թ.–ի մայիսին, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են 17%–ով` կազմելով 109,5 մլն դոլար։ Այս մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։

Միաժամանակ, մեկ ամսում դրամական փոխանցումները նվազել են 4,8 տոկոսով։

Հայաստանից արտերկիր մայիսին կատարված փոխանցումների ծավալը կազմել է մոտ 67,5 մլն դոլար` ավելանալով 14,6 տոկոսով։ Այսպիսով, փոխանցումների զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 41,9 մլն դոլար, ինչը 42,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Հանրապետության մասնավոր փոխանցումների համախառն ծավալի մոտ 61,4 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին։ Միաժամանակ նախորդ տարիներին ռուսական փոխանցումների մասնաբաժինը կազմել է 70–80 տոկոս։

Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները 2016 թ.–ի մայիսին կազմել են մոտ 67,2 մլն դոլար` 2015 թ.–ի մայիսի համեմատ նվազելով 20,2 տոկոսով (ամսվա ընթացքում 8,2 տոկոսի աճ), իսկ հանրապետությունից Ռուսաստան կատարված փոխանցումների ծավալն ավելացել է 72,4 տոկոսով` կազմելով 33,5 մլն դոլար (ամսվա ընթացքում 25,9 տոկոսի աճ)։

ՀՀ ԿԲ–ն կանխատեսում է 2016 թ.–ին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների նվազման տեմպերի զգալի դանդաղում և կանխատեսում է 6–8 տոկոսի անկում։

Հայաստան կատարված դրամական փոխանցումները 2015 թ.–ին նվազել են 30 տոկոսով` կազմելով 1 208,47 մլն դոլար։ Մասնավոր փոխանցումների կրճատումը հիմնականում պայմանավորված է ռուսական դրամական փոխանցումների նվազմամբ, որի պատճառը ռուբլի հսկայական արժեզրկումն է ($1 – 476,83 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև