ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի տասնմեկերորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին NASDAQ OMX Armenia-ում

06.07.2016 18:39
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի տասնմեկերորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին NASDAQ OMX Armenia-ում

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2016թ.-ի հուլիսի 06-ին  «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են NASDAQ OMX Armenia-ի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 40,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 7.0% տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերը (ISIN - AMARBKB2BER6) բորսայում կշրջանառվեն ARBKB2B բորսայական հապավմամբ:

Արարատբանկ» ԲԲԸ-ն («Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից:

2016 թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով, բանկի ակտիվները կազմել են 130,6 մլրդ դրամ (տարեսկզբից 1 տոկոսի անկում), պարտավորությունները` 107,9 մլրդ դրամ (1,45 տոկոսի անկում), ընդհանուր կապիտալը` 22,7 մլրդ դրամ (1 տոկոսի աճ), առաջին եռամսյակի շահույթը կազմել է 176,7 մլն դրամ:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին: ($1– 476,93 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև