ՀՀ ԿԲ–ն դադարեցրել է Ինեկոբանկի երեք մասնաճյուղերի գործունեությունը

07.07.2016 16:55
ՀՀ ԿԲ–ն դադարեցրել է Ինեկոբանկի երեք մասնաճյուղերի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հուլիսի 6–ին հավանություն է տվել Ինեկոբանկի երեք մասնաճյուղերի գործունեության դադարեցման որոշմանը, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության` կդադարեցվի «Մալաթիա 2», «Նոր Նորք 2» և «Արտաշատ 2» մասնաճյուղերի գործունեությունը:

ՀՀ Կենտրոնական բանկը 2016 թ.–ի մայիսի 10–ին գրանցել է փոխանցման ակտը և «Ինեկոբանկ» ՓԲԸ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, համաձայն որի` «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ–ն կհանդիսանա «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը։

«Ինեկոբանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1996 թ.–ի փետրվարի 7–ին։ Բանկի բաժնետոմսերը մինչև ՎԶԵԲ–ի կողմից 22,7 տոկոսի ձեռքբերումը բաշխված էին հետևյալ կերպ` Բալոյան Ա.` 35,23 տոկոս, Սաֆարյան Կ.` 30,34 տոկոս, DEG Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH`12,58 տոկոս, IFC (Միջազգային ֆինանսական կորպորացիա)` 9,32 տոկոս։ Գործարքից հետո երկու գլխավոր բաժնետերերը կունենան բաժնետոմսերի մոտ 50 տոկոսը։

2016 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում բանկի ակտիվները կազմել են 217,5 մլրդ դրամ, պարտավորությունները` 175,4 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 42,1 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը` 22,3 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 153,8 մլրդ դրամ։ Բանկի զուտ շահույթը 2016 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 1,2 մլրդ դրամ ($1- 476,93 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև