Յունիբանկը գործարկում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի մեկնարկի մասին

07.07.2016 18:26
Յունիբանկը գործարկում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը հատուկ իր քարտապանների համար սկսում է նոր ակցիա` «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում», որի շրջանակում կարելի է կուտակել բոնուսային միավորներ և դրանց դիմաց ստանալ դրամական միջոցներ:

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, բոնուսային միավորները շնորհվում են Հայաստանում և արտերկրում Յունիբանկի VISA և ArCa քարտերով կանխիկ և անկանխիկ ձևով կատարված գործառնությունների համար (բացառությամբ` վիրտուալ գործարքների):

Քարտապանի կողմից վճարված գումարի յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամի դիմաց տրամադրվում է երկու միավոր: Կուտակված միավորների վերաբերյալ տեղեկատվությունը քարտապանները ստանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով` յուրաքանչյուր հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:

Եռամսյակը մեկ հաճախորդի քարտային հաշվին հաշվեգրվում է կուտակված միավորներին համարժեք դրամ, եթե կուտակված միավորները գերազանցում են 500-ը:

«Յունիբանկը քարտապանների համար պատրաստել է նաև հաճելի անակնկալ` 1 000 միավոր կուտակած քարտապանների միջև եռամսյակը մեկ անցկացվելու է թվով 3 IPhone SE բջջային հեռախոսների խաղարկություն», – նշվում է բանկի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հաղթողներն ընտրվելու են վիճակահանությամբ`մասնակիցների ցանկից բանկային քարտի համարի պատահական ընտրությամբ:

«Մենք մեր քարտապաններին առաջարկում են շահավետ և միևնույն ժամանակ լոյալության պարզ ու հասկանալի ծրագիր, որը քարտապանից ոչ մի լրացուցիչ գործողություն չի պահանջում: Պարզապես դուք կատարում եք ձեր վճարումները, իսկ բանկը հաշվարկում է միավորները և գումար փոխանցում ձեր հաշվին: Որպես լրացուցիչ նվեր` քարտապանների միջև բանկը կխաղարկի Iphone հեռախոսներ: Այդ կերպ մենք խթանում ենք քարտով կատարվող գործարքների ավելացումը և մեր շնորհակալությունը հայտնում Յունիբանկին վստահած և մեր քարտերն ընտրած հաճախորդներին», - նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև