ՎՏԲ-Հայաստան Բանկն ու ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ վարկային միջոցներով ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ վկայագրերի վաճառք են գործարկում

08.07.2016 15:39
ՎՏԲ-Հայաստան Բանկն ու ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ վարկային միջոցներով ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ վկայագրերի վաճառք են գործարկում

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ  ապահովագրական ընկերության հաճախորդները կարող են վարկային միջոցներով ձեռք բերել ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրական վկայագրեր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Տվյալ վարկի ձևակերպմամբ հնարավորություն կընձեռնվի ձեռք բերել ապահովագրական վկայագրեր, ինչը կնվազեցնի հաճախորդի ֆինանսական ծանրաբեռնվածությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրական վկայագրերի ձեռքբերումը և միաժամանակ վարկի ձևակերպումը հնարավոր է կատարել ինչպես ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ գրասենյակներում, այնպես էլ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում:

Վարկի ձևակերպումը կտևի ոչ ավելի քան 20 րոպե և չի պահանջի հավելյալ փաստաթղթեր, բացի ապահովագրական վկայագրի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերից՝ անձ հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտի համարանիշ և տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիր:

Վարկը տրամադրվում է 1 տարի ժամկետով:

Ավելի մանրամասն տեղեկություններ վարկի տրամադրման պայմանների մասին կարելի է ստանալ, զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով Բանկի 67 մասնաճյուղերից մեկը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև