Պրոմեթեյ Բանկը վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության

08.07.2016 18:50
Պրոմեթեյ Բանկը վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Պրոմեթեյ Բանկը վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, հուլիսի 8-ին կայացել է Պրոմեթեյ Բանկի մասնակիցների արտահերթ ժողովը, որի որոշմամբ «Պրոմեթեյ Բանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը փոխել է իր կազմակերպաիրավական ձևը՝ վերակազմավորվելով փակ բաժնետիրական ընկերության:

Պրոմեթևս Առևտրային Բանկը հիմնադրվել է 1990թ.-ին։ Բանկի մասնակիցներն են «Պրոմեթեյ Սիթի» ՍՊԸ –ն` 49,975%-ով, «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ԲԲԸ-ն` 46,125%.-ով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև