«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016թ.–ի II եռամսյակի մամուլի վարկանիշը

12.07.2016 16:13
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016թ.–ի II եռամսյակի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016 թ.–ի երկրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը։ Ըստ այդ ամփոփագրի, առաջատարներն են 1. Արարատբանկը 2. Ամերիաբանկը, 3. Յունիբանկը, 4. Հայէկոնոմբանկը, 5. ՎՏԲ–Հայաստան Բանկը։

Այս տարվա երկրորդ եռամսյակում բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 1 725,3` 2015 թ.–ի երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 11 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2015 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 1553,7)։ Միաժամանակ, 2016 թ.–ի առաջին եռամսյակի համեմատ, բանկերի ԸՎՑ–ն աճել է 6.5 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2016 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 1620,1)։

Հարկ է նշել, որ 2016թ.–ի երկրորդ եռամսյակի համար Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշում 20 առևտրային բանկերից միայն 15 բանկ է մամուլի ստացման տվյալներ գրանցել։

Մամուլի վարկանիշի հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը 2016 թ.–ի երկրորդ եռամսյակում, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է` 1125,5–ից դառնալով 1543,2 (ԸՎՑ–ն 2016 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 1404,7)։ Միաժամանակ, առաջատար հնգյակին բաժին է հասել տարեկան ընդհանուր տեղեկատվության 89 տոկոսը (2015 թ.-ի երկրորդ եռամսյակում` 72 տոկոս, իսկ 2016 թ.-ի առաջին եռամսյակում 87 տոկոս)։

2016 թ.–ի եկրորդ եռամսյակի մամուլի վարկանիշում առաջատար դիրքը զբաղեցրել է Արարատբանկը, որի մասնաբաժինը մամուլի վարկանիշում կազմել է 40,7 տոկոս։ Ընդ որում, Արարատբանկի ԸՎՑ–ն կազմել է 702,3` 2015 թ.–ի երկրորդ եռամսյակում գրանցված 240,9–ի և 2016 թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 2,56–ի համեմատ։ Այնուհետև գալիս է Ամերիաբանկը` 24,1 տոկոս մասնաբաժնով (ԸՎՑ–ն կազմում է 415,3 ` համապատասխանաբար 99,9–ի և 684,3–ի համեմատ), Յունիբանկը` 13,5 տոկոս մասնաբաժնով (ԸՎՑ–ն` 233,2, համապատասխանաբար 23,06–ի և 82–ի համեմատ), Հայէկոնոմբանկը` 6,1 տոկոս (ԸՎՑ–ն` 105,1, համապատասխանաբար 74,3–ի և 25,63–ի համեմատ), ՎՏԲ–Հայաստան Բանկը` 5,1 տոկոս (ԸՎՑ–ն` 87,4` համապատասխանաբար 118,02–ի և 241,3–ի համեմատ)։

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար օգտագործվում են ինչպես տպագիր հրատարակություններ՝ «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Օրակարգ», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ազգ», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ», այնպես էլ լրատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ՝ Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» ամփոփագրում (#02(26), 2016 թ.–ի երկրորդ եռամսյակ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև