ՀՀ ԿԲ–ն 6 մլրդ դրամի միջնաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

13.07.2016 12:30
ՀՀ ԿԲ–ն 6 մլրդ դրամի միջնաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հուլիսի 12–ին 6 մլրդ դրամի միջնաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ–ի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN60294216 սերիայի պարտատոմսեր` մինչև 2021 թ.–ի ապրիլի 29–ը մարման ժամկետով։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 35 259 600 000 դրամ, որոնցից 30,6 մլրդ դրամը`մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 12.8403 տոկոս` 12.8500% սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից հետո ստացված շահույթը կազմել է 5 522 364 250 դրամ ($1 – 476,35 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև