ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցնում է վարկի տոկոսադրույքները՝ դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպման դեպքում

15.07.2016 16:05
ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցնում է վարկի տոկոսադրույքները՝ դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպման դեպքում

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել և բարելավել առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների պայմանները և որակը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Մշակելով նոր պրոդուկտներ և առաջարկություններ, բանկն իր հաճախորդներին տրամադրում է բանկային շուկայի ծառայությունների ողջ փաթեթը` հարմարավետ պայմաններով:

Այսուհետ, ձևակերպելով ՎՏԲ-Հայաստան Բանկում դժբախտ պատահարներից ապահովագրություն՝ առանց գրավի Ունիվերսալ սպառողական վարկի կամ ոսկու գրավով վարկի ձևակերպման պահին, հաճախորդը կապահովագրվի անկանխատեսելի հանգամանքներից և կստանա վարկի 1-1.5%-ով իջեցված տոկոսադրույք:

Ունիվերսալ վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով` վարկի գումարը` սկսած 100 000-ից մինչև 4 000 000 ՀՀ դրամ, տարեկան նոմինալ տոկոսադրույքը` 17- 24%, վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի:

Ոսկու գրավով վարկի ձևակերպումը կատարվում է 20 րոպեի ընթացքում և ընդամենը մեկ այցելությամբ Բանկ: Վարկի առավելագույն գումարը կազմում է 3 մլն ՀՀ դրամ, նոմինալ տոկոսադրույքը` սկսած 22%-ից: Որպես գրավ ընդունվում են ոսկյա իրեր:

Ավելի մանրամասն տեղեկություններ վարկերի և դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպման պայմանների մասին կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում,` զանգահարելով բանկի միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով բանկի պաշտոնական կայք:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվներն առաջին եռամսյակի արդյունքում կազմել են 314,7 մլրդ դրամ (տարեսկզբից 1,48 տոկոսի աճ), պարտավորությունները` 272,7 մլրդ դրամ (1,29 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 42 մլրդ դրամ (2,7 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 176,9 մլրդ դրամ (3,67 տոկոսի անկում) ($1 - 477,41 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև