ՀՀ փոխվարչապետը սպառնացող չի համարում Հայաստանից կապիտալի արտահոսքի մակարդակը

15.07.2016 19:43
ՀՀ փոխվարչապետը սպառնացող չի համարում Հայաստանից կապիտալի արտահոսքի մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը սպառնացող չի համարում Հայաստանից կապիտալի արտահոսքի մակարդակը։

«Չեմ կարծում, որ Հայաստանից կապիտալի արտահոսքը չափազանց մեծ է։ Այն պահպանվում է նույն մակարդակի վրա, ինչ ավելի վաղ էր։ Արտահոսքի մակարդակը չի կարելի համեմատել Ռուսաստանում տեղի ունեցող նմանատիպ գործընթացի հետ», – ուրբաթ լրագրողներին ասաց Գաբրիելյանը։

Հայաստանն աշխարհում 70–րդն է կապիտալի ապօրինի դուրսբերման ցուցանիշով։ Global Financial Integrity–ի «Կապիտալի ապօրինի դուրսբերումը զարգացող երկրներից» (Illicit Financial Flows from Developing Countries: 2004-2013) ամենամյա հետազոտության համաձայն` տարվա ընթացքում Հայաստանից ապօրինի դուրս է բերվում միջինը մոտ 983 մլն դոլար։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև