ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 86,5 մլն դոլար

18.07.2016 15:29
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 86,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 11–ից 15–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 86,5 մլն դոլար 1 դոլարի դիմաց 475,75 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 8,4 մլն եվրո և շուրջ 1,2 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 526,06 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,42 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 96,9 մլն դոլար, 14,2 մլն եվրո և շուրջ 424,9 մլն ռուբլի, համապատասխանաբար, 477,23 դրամ, 529,43 դրամ և 7,52 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, հուլիսի 27–ից 10–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 40,2 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 29,3 մլն դոլար։ ($1– 476,75 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև