Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 2,6%–ով` մինչև 19126,58 դրամ մեկ գրամի դիմաց

18.07.2016 19:36
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 2,6%–ով` մինչև  19126,58 դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը հուլիսի 11–ից 17-ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 19126,58 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից ավել է մոտ 2,6 տոկոսով կամ 482,53 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 20789,76 դրամ` աճելով 2,6 տոկոսով կամ 524,48 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 282,45 դրամ (25,38 դրամի աճ), բացթողնման գին` 307,01 դրամ (27,59 դրամի աճ), պլատինում` գնման գին` 15104,78 դրամ (1014,26 դրամի աճ), բացթողնման գինը` 16418,24 դրամ (1102,46 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 8508,50 դրամ (388,47 դրամի աճ), բացթողնման գինը` 9248,37  դրամ (422,25 դրամի աճ) ($1 – 476,75 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև