ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս ապառիկ վարկ ձևակերպող հաճախորդների համար հատուկ առաջարկով

19.07.2016 12:58
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս ապառիկ վարկ ձևակերպող հաճախորդների համար հատուկ առաջարկով

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, որոնք ապառիկ վարկ են ձևակերպել, բանկից հատուկ առաջարկ կստանան, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, բանկի գործընկեր առևտրի կետերում ապառիկ վարկ ձևակերպող լավագույն հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում ստանալ Բանկի վարկային քարտ` հիմնական ապառիկ վարկի հետ միաժամանակ:

Companion Card վարկային քարտը ձևակերպվում է մի քանի րոպեների ընթացքում առևտրի կետում, մինչև 800 000 ՀՀ դրամ վարկային սահմանաչափով և առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության:

Վարկային քարտի քարտապանը կարող է ոչ միայն կանխիկացնել դրամային միջոցներ Բանկի բանկոմատներում և POS-տերմինալներում, այլև կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց խանութներում ու ռեստորաններում, ընդ որում, քարտի տոկոսները հաշվարկվում են միայն վարկային սահմանաչափի օգտագործման դեպքում և միայն օգտագործված չափով:

Վարկային քարտի տրամադրման և սակագների պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով, այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվներն առաջին եռամսյակի արդյունքում կազմել են 314,7 մլրդ դրամ (տարեսկզբից 1,48 տոկոսի աճ), պարտավորությունները` 272,7 մլրդ դրամ (1,29 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 42 մլրդ դրամ (2,7 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 176,9 մլրդ դրամ (3,67 տոկոսի անկում) ($1 - 476,5 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև