ՀՀ ԿԲ–ն 4 մլրդ դրամի միջնաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

20.07.2016 12:27
ՀՀ ԿԲ–ն 4 մլրդ դրամի միջնաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հուլիսի 19–ին տեղաբաշխել է 4 մլրդ դրամի միջնաժամկետ գանձապետական պարտատոմսեր։

Ինչպես ԿԲ մամուլի ծառայությունից տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը, տեղաբաշխվել են AMGN36294191 սերիայի պարտատոմսեր` մինչև 2019 թ.–ի ապրիլի 29–ը մարման ժամկետով։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 20 մլրդ 057 մլն դրամ, որից 17 մլրդ 421 մլն դրամը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.0161%` 11.1000% սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից հետո ստացված շահույթը կազմել է  3 889 843 104 դրամ ($1 – 476,41 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև