Հայաստանի բանկերն I կիսամյակն ավարտել են ակտիվների ցածր աճով և պարտավորությունների անկմամբ

20.07.2016 16:37
Հայաստանի բանկերն I կիսամյակն ավարտել են ակտիվների ցածր աճով և պարտավորությունների անկմամբ

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերն 2016 թ.-ի առաջին կիսամյակն ավարտել են ակտիվների ցածր աճով և պարտավորությունների անկմամբ: Այսպիսի տվյալներ են բերվում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի-Բանկեր» ֆինանսատնտեսական տեղեկագրում (Հայաստանի բանկերի գործունեության 2016 թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշները):

Պետք է նշել, որ 2016 թ.-ի հունիսի վերջի դրությամբ, Հայաստանի բանկային շուկայում գործում է 20 բանկ նրանից հետո, երբ 2015 թ.-ին Ինեկոբանկը ձեռք է բերել ՊրոԿրեդիտ բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը:

Եռամսյակային տվյալների համաձայն, Հայաստանի առևտրային բանկերի ակտիվները 2016 թ.-ի հունվար-հունիս ամիսներին տարեսկզբի համեմատ աճել են 0,59 տոկոսով`կազմելով 3 496,8 մլրդ դրամ: Առաջատար հնգյակի ակտիվներին բաժին է հասնում մոտ 53 տոկոսը կամ ողջ բանկային համակարգի 1 855,2 մլրդ դրամի ակտիվները (2,6 տոկոս):

Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն աճել են ընդամենը 3,4 տոկոսով` մինչև 2 194,1 մլրդ դրամ: Ընդ որում, վարկավորման գծով խոշորագույն բանկերի հնգյակն իր ծավալները մեծացրել է 6,3 տոկոսով` մինչև 1 238,6 մլրդ դրամ:

Ընդ որում, առաջին կիսամյակի տվյալներով, գրացվել է համախառն պարտավորությունների 0,87 տոկոսի անկում` մինչև 2 908,9 մլրդ դրամ: Սակայն հաշվետու ժամանակահատվածում բանկերի պարտավորությունները հաճախորդների հանդեպ աճել են 2 տոկոսով` մինչև 1 914,7 մլրդ դրամ:

Առաջին կիսամյակում բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 587,9 մլրդ դրամ, ինչը 8,5 տոկոսով ավել է, քան տարեսկզբին:

2016 թ.-ի առաջին եռամսյակում առրևտրային բանկերի մաքուր շահույթը կազմել է 12,3 մլրդ դրամ` 2015 թ.-ի համարժեք ժամանակահատվածում գրանցված 7,8 մլրդ դրամի համեմատ աճելով 56,1 տոկոսով:

Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի գործող բանկերից 15-ը շահութաբեր են, իսկ հինգը գրանցել են 3,9 մլրդ դրամի կորուստ` 2015 թ.-ի համապատասխան ժամանակահատվածում յոթ բանկերի գրանցած 8,9 մլրդ դրամի համեմատ:

Հարկ է նշել, որ Հայաստանի բանկային հատվածը նախորդ տարում բախվել է լուրջ մարտահրավերների: Մասնավորապես, հայկական տնտեսության աճի տեմպի դանդաղումը, թույլ գործարար գործունեությունը և բնակչության վճարունակության վատացումն անմիջական ազդեցություն թողեց բանկերի հիմնական ցուցանիշների վրա: Արդյունքում բանկերի հինական ցուցանիշների սովորական երկնիշ աճը փոխվեց չափավոր 1-2 տոկոսանոց աճով:

Նախորդ տարի Fitch Ratings վարկանիշային գործակալությունը «բացասական» կանխատեսում է տվել 2016 թ.-ին Հայաստանի բանկային հատվածին: Fitch-ի համաձայն, բացասական կանխատեսումը պայմանավորված է թույլ գործարար միջավայրով, տնտեսական աճի տեմպի դանդաղեցմամբ, արժույթի արժեզրկմամբ և բարձր տոկոսադրույքներով: Գործակալության կարծիքով, բանկային հատվածի «կայուն» կանխատեսումը կպահանջի երկրի տնտեսական հեռանկարների կայունացում, և, որպես հետևանք, ակտիվների որակների կայունացում և բանկերի կապիտալների նկատմամբ ճնշման թուլացում, լիկվիդայնության և հատվածի արդյունավետության կայունացում: ($1 - 476,5 դրամ): -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև