Անելիք Բանկի ավանդային պորտֆելը աճել է 13,5%-ով` կազմելով 61 մլրդ դրամ

21.07.2016 14:20
Անելիք Բանկի ավանդային պորտֆելը աճել է 13,5%-ով` կազմելով 61 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2016 թ.-ի առաջին կիսամսյակի արդյունքներով Անելիք Բանկի ժամկետային ավանդային պորտֆելը կազմել է ավելի քան 61 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 13,5%-ով։

Միաժամանակ, ինչպես նշում է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, բանկը, ամփոփելով 2016 թվականի առաջին կիսամսյակի արդյունքները, արձանագրել է ֆիզիկական անձաց ավանդային պորտֆելի 25.5%-ի աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` հասցնելով տվյալ պորտֆելի մեծությունը 47 մլրդ ՀՀ դրամի։

Մարտիրոսյանի խոսքով, ավանդային պորտֆելի ավելացումը պայմանավորված է ինչպես նոր ավանդատուների թվի ավելացմամբ, այնպես էլ գործող ավանդների ծավալների մեծացմամբ:

«Մեր ավանդային պրոդուկտները մեծ պահանջարկ ունեն բնակչության մոտ` շնորհիվ դինամիկ և շահավետ պայմանների։ Հատկապես ուրախալի է ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների ծավալի աճը, ինչը վկայում է բանկի նկատմամբ հաճախորդների վստահության ավելացման մասին»,- հավելել է Ա. Մարտիրոսյանը:

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։

Անելիք բանկի ակտիվները 2016 թ.–ի երկրորդ եռամսյակի արդյունքով կազմել են 93 մլրդ դրամ, պարտավորությունները` 78,9 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 15,1 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը` 17,2 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 57,6 մլրդ դրամ: Բանկն ամփոփել է ս.թ. առաջին կիսամյակը 2,2 մլրդ դրամ  կորստի չափով ($1 - 476,56  դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև