ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 88 մլն դոլար

25.07.2016 13:15
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 88 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18–ից 22–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 88 մլն դոլար 1 դոլարի դիմաց 475,70 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 10,7 մլն եվրո և շուրջ 1,3 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 523,31 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,47 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 105,8 մլն դոլար, 14,3 մլն եվրո և շուրջ 435,4 մլն ռուբլի, համապատասխանաբար, 476,97 դրամ, 528,40 դրամ և 7,56 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, հուլիսի 11–ից 17–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 36,4 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 55,3 մլն դոլար։ ($1– 476.15 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև