ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսել է քարտից քարտ փոխանցումներ իրականացնելու հնարավորությունը

26.07.2016 18:26
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսել է քարտից քարտ փոխանցումներ իրականացնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսել է քարտից քարտ փոխանցումներ իրականացնելու հնարավորությունը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, սկսած 2016 թ.-ի հուլիսի 21-ից, ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները կկարողանան Visa Direct համակարգի միջոցով փոխանցումներ իրականացնել Visa քարտերին, որոնք թողարկված են ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի, այլև տեղական և միջազգային բանկերի կողմից:

Փոխանցումները հնարավոր է կատարել շուրջօրյա՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի 157 բանկոմատների միջոցով:

Ընդ որում, ՎՏԲ-Հայաստան Բանկի և միջազգային բանկերի կողմից թողարկված Visa քարտերին փոխանցումներ կարելի է կատարել 4 արժույթներով՝ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով, իսկ տեղական այլ բանկերի կողմից թողարկված քարտերին՝ ՀՀ դրամով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին դրամային փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է իմանալ միայն փոխանցումը ստացողի քարտի համարը:

Այլ բանկերի (տեղական և միջազգային) կողմից թողարկված քարտերին փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է բանկին նախապես տրամադրել փոխանցում ստացողի անունը, ազգանունը և քարտի 16-նիշանոց համարը: Մասնավորապես, կարելի է  հաղորդագրություն ուղարկել 2700 հեռախոսահամարին` նշելով ստացողի տվյալները հետևյալ ձևաչափով` C2C 5450570001075245 AVAG AVAGYAN (որպես օրինակ):

Կամ տրամադրել նույն տվյալները՝ զանգահարելով Call Center 8787-հեռախոսահամարով օպերացիոն ժամերին կամ զանգահարելով Պրոցեսինգի բաժին (+374 10) 56 07 08 հեռախոսահամարով՝ օպերացիոն ժամերից դուրս: Նույն տվյալները տրամադրել մասնաճյուղի աշխատակցին բանավոր` այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Դրամային փոխանցումը հասանելի կլինի ստացողին մի քանի րոպեից մինչև 2 բանկային օրվա ընթացքում` կախված ստացողի քարտը սպասարկող բանկի տեխնիկական հնարավորություններից:

Ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում, իսկ յուրաքանչյուր փոխանցման միջնորդավճարը կազմում է 0.9% -2% փոխանցվող գումարից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև