ՀՀ ԿԲ–ն տեղաբաշխել է 1 մլրդ դրամի կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր

26.07.2016 19:17
ՀՀ ԿԲ–ն տեղաբաշխել է 1 մլրդ դրամի կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հուլիսի 25–ին տեղաբաշխել է 1 մլրդ դրամի կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր։

Ինչպես ԿԲ մամուլի ծառայությունից տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը, տեղաբաշխվել են AMGT26231173  սերիայի պարտատոմսեր` 26 շաբաթ մարման ժամկետով։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 3 մլրդ 802 մլն դրամ, որից 3 մլրդ 452 մլն 400 հազար դրամը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 5 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.0131%` 8.2000% սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից հետո ստացված շահույթը կազմել է 961 066 498 դրամ ($1 – 476,29 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև