Յունիբանկը առաջարկում է ավելի շահավետ պայմաններով սպառողական վարկեր

27.07.2016 18:22
Յունիբանկը առաջարկում է ավելի շահավետ պայմաններով սպառողական վարկեր

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մինչև 2016 թ.-ի օգոստոսի ավարտը Յունիբանկը հայտարարում է հատուկ ակցիա սպառողական վարկավորման համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ակցիայի շրջանակներում բանկը բարելավել է անշարժ գույքի և ոսկու գրավով սպառողական վարկերի պայմանները: Մասնավորապես, նվազեցվել են անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերի տարեկան տոկոսադրույքներն ու միջնորդավճարը: Վարկը կարելի է ձևակերպել մինչև 84 ամիս ժամկետով` սկսած 16% տարեկան տոկոսադրույքով: Վարկի ձևակերպման միանվագ միջնորդավճարը կազմում է 0.5%` նախկին 1%-ի փոխարեն, նշվում է հաղորդագրության մեջ:

Ոսկու գրավով U-Gold և U-Gold+ սպառողական վարկերը տրամադրվում են մինչև 36 ամիս ժամկետով` 21%-22% տարեկան տոկոսադրույքով: Վարկի առավելագույն գումարը կազմում է 2 մլն ՀՀ դրամ: Ոսկու գրավով վարկը կարելի է ձևակերպել Յունիբանկի «Թամանյան», «Դավիթ Բեկ», «Աճառյան», «Մալաթիա», «Քոչար» երևանյան, ինչպես նաև` «Արմավիր», «Արթիկ», «Գյումրի», «Էջմիածին», «Վանաձոր», «Սևան», «Մարտունի» և «Արտաշատ» մարզային մասնաճյուղերում:

«Ամռանը Յունիբանկը հայտարարեց հատուկ ակցիա, որի շրջանակում սպառողական վարկավորումը դառնում է ավելի մատչելի: Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկն այս վարկատեսակների հանդեպ` մենք վերանայել ենք պայմանները` երկարացնելով ժամկետը, նվազեցնելով տոկոսադրույքները կամ միջնորդավճարը: Շահավետ պայմանների շնորհիվ, Յունիբանկի վարկերը հասանելի են առավելագույն թվով հաճախորդներին: Մենք ձգտում ենք հնարավորինս պարզեցնել ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ձեռքբերման գործընթացը», - նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Նրա խոսքով, 2016թ.-ի հունիսի 30-ի դրությամբ, Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը գերազանցել է 200 հազարը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 18%-ով:

Այժմ բանկն իրականացնում է նաև «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիան, որի շրջանակում քարտապանները կուտակում են բոնուսային միավորներ և դրանց դիմաց ստանում դրամական միջոցներ: Ակցիայի շրջանակում Յունիբանկը քարտապանների համար պատրաստել է նաև հաճելի անակնկալ` 1 000 միավոր կուտակած քարտապանների միջև եռամսյակը մեկ անցկացվելու է թվով 3 IPhone SE բջջային հեռախոսների խաղարկություն:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև