«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության վարկային արտոնություններից օգտվել է շուրջ 2000 վարկառու

29.07.2016 17:30
«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության վարկային արտոնություններից օգտվել է շուրջ 2000 վարկառու

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ /. «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը սահմանամերձ համայնքներին աջակցող երկամյա ծրագրի շրջանակում արտոնյալ պայմաններով ավելի քան 1,2 մլդ դրամի վարկ է տրամադրել շուրջ 2000 վարկառուների, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ արդեն գրեթե 2 տարի է «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը աջակցում է սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ վերջիններիս տրամադրելով արտոնություններ ընկերության գրեթե բոլոր վարկատեսակների համար: Տավուշի և Վայոց Ձորի մարզերի մոտ 30 սահմանամերձ համայնքների վարկառուները օգտվում են ընկերության գրեթե բոլոր վարկատեսակներից՝ առանց տրամադրման կամ սպասարկման միջնորդավճարների, իջեցված տոկոսադրույքներով:

«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը, լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն, միշտ իր առջև դրել է խնդիրներ, որոնք ուղղված են բնակչության խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: 2014 թ.-ի օգոստոսին կայացվեց որոշում, ըստ որի, սահմանամերձ համայնքներին վարկերը տրամադրվելու էին առանց սպասարկման և տրամադրման վճարների և իջեցված տոկոսադրույքներով:

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն Հայաստանում գործող խոշորագույն վարկային կազմակերպություններից մեկն է: Ընկերությունը ստեղծվել է 2012 թ.-ի փետրվարին` «ԿԱՄՈՒՐՋ» ՍՊԸ–ի վերակազմավորման արդյունքում: Վարկային կազմակերպությունը հիմնադրվել է Միկրոբիզնեսի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից՝ որպես շահույթ չհետապնդող ընկերություն: -0-


Բանալի բառեր: , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև