ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 92,9 մլն դոլար

01.08.2016 13:58
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 92,9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 25–ից 29–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 92,9 մլն դոլար 1 դոլարի դիմաց 475,52 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 11,9 մլն եվրո և շուրջ 995 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 522,43 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,21 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 96,6 մլն դոլար, 14,5 մլն եվրո և շուրջ 431,8 մլն ռուբլի, համապատասխանաբար, 476,85 դրամ, 527,63 դրամ և 7,31 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, հուլիսի 18–ից 24–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 33,6 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 44,4 մլն դոլար։ ($1– 476.13 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև