ՎՏԲ-Հայաստան Բանկը 2016թ.-ի առաջին կիսամյակում վճարել է 2 մլրդ դրամի հարկ

02.08.2016 16:21
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2016թ.-ի առաջին կիսամյակում վճարել է 2 մլրդ դրամի հարկ

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկը, 2016թ.-ի 1-ին կիսամյակի տվյալներով, ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 2,024 մլրդ դրամ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ինչպես վկայում են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի 2016թ.-ի առաջին կիսամյակի արդյունքների մասին հրապարակված տվյալները, պետական բյուջե կատարած հարկային վճարումների չափով Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում բանկը զբաղեցրել է 2-րդ և հանրապետության խոշորագույն հարկատուների ցուցակում` 26-րդ տեղերը:

1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվել են Հայաստանում գործող բոլոր առևտրային բանկերը, որոնց մասնաբաժինը կազմել է հաշվետու ժամանակաշրջանում վճարված հարկերի 5.6%-ը: Այդպես, Հայաստանի առևտրային բանկերը առաջին կիսամյակում պետական բյուջե են վճարել շուրջ 19,4 մլրդ դրամ` 2015 թ.-ի համարժեք ժամանակահատվածի 22,5 մլրդ դրամի դիմաց:

Ընդհանուր առմամբ 1000 խոշորագույն հարկատուներն 2016թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջե են վճարել 346,7 մլրդ դրամ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև