Wed, 17 December
4.1 C
Yerevan
USD: 381.76 RUB: 4.81 EUR: 448.80 GEL: 141.71 GBP: 512.40

Հայաստանը լավացրել է դիրքերը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկի գնահատման վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 149 երկրների շրջանում 128–րդն է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկի գնահատման «Բազել Ինդեքս AML – 2016» վարկանիշում, որը կազմվում է Բազելի կառավարման ինստիտուտի կողմից։ Նախորդ տարվա վարկանիշի համեմատ` Հայաստանը 8 կետով լավացրել է իր դիրքերը։

Բազելի ինստիտուտը հրապարակում է «Basel AML Index» վարկանիշը 2012 թ.–ից։ Գնահատման առավելագույն գործակիցը 10 միավորն է։ Նվազագույն միավորը նշանակում է նվազագույն ռիսկ։ Վարկանիշը գնահատում է ոչ թե երկրում առկա կոռուպցիայի և հանցավորության մակարդակը, այլ դրանց առաջացման և զարգացման ռիսկը։

Հայաստանը 4,63 միավորով ներառվում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նվազագույն ռիսկ ունեցող երկրների ցանկում։ Հարկ է նշել, որ Հայաստանը ԱՊՀ–ի և տարածաշրջանի միակ երկիրն է, որն ունի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նվազագույն ռիսկ։

Այսպես, ամենառիսկայինը  Տաջիկստանն է (8,19 միավոր), այն զբաղեցնում է 3–րդ հորիզոնականը։ Այնուհետև գալիս է Ուկրաինան (6,57),  Թուրքիան` 47–րդ հորիզոնական (6,55), Ռուսաստանը` 58–րդ հորիզոնական (6,22), Ղրղըզստանը` 60–րդ հորիզոնական (6,21), Ղազախստանը` 71 (5,88), Մոլդովան` 93 (5,24), Ուզբեկստանը` 101 (5,1), Ադրբեջանը` 118 (4,84) և Վրաստանը` 123 (4,71)։

Բազել Ինդեքս AML – 2016» վարկանիշի ամենաբարձր ռիսկ ունեցող երկրների եռյակում են Իրանը (8,61), Աֆղանստանը (8,51), Տաջիկստանը (8,19), իսկ ամենացածր ռիսկ ունեցող երկրների եռյակում են Ֆինլանդիան (3,05), Լիտվան (3,62) և Էստոնիան (3,82)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img