ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության հետ համատեղ առաջարկում է «Ընտանիք» նոր ապահովագրական ծրագիրը

04.08.2016 13:03
ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության հետ համատեղ առաջարկում է «Ընտանիք» նոր ապահովագրական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել դժբախտ պատահարներից «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության ապահովագրության «Ընտանիք» պայմանագիրը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Ընտանիք» ապահովագրական ծրագիրը հնարավորություն է ընձեռում ապահովագրել դժբախտ պատահարներից ոչ միայն սեփական անձը, այլև ընտանիքի 3-70 տարեկան (ներառյալ) անդամներին, ովքեր միասին վարում են համատեղ տնտեսություն:

Ապահովագրությունը ձևակերպելու համար հաճախորդը ներկայացնում է միայն իր անձը հաստատող փաստաթուղթը, և անհրաժեշտություն չկա ներկայացնելու հավելյալ տեղեկություններ և/կամ փաստաթղթեր ընտանիքի անդամների վերաբերյալ:

«Ընտանիք» ապահովագրական պայմանագրի համաձայն, փոխհատուցման ենթակա են դժբախտ պատահարի հետևանքով ստացված մարմնական վնասվածքները, 1-3-րդ խմբերի հաշմանդամությունը և այլն: Ապահովագրության պայմանագիրը կնքվում է 1 տարի ժամկետով և գործում է ՀՀ տարածքում:

Ապահովագրական պայմանագրի կնքման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից մեկում, www.vtb.am կայքում կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 65 մասնաճյուղ:-0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև