ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ I կիսամյակում ԱՊՊԱ գծով 1,39 մլրդ դրամ հատուցումներ է վճարել

05.08.2016 16:45
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ I կիսամյակում ԱՊՊԱ գծով 1,39 մլրդ դրամ հատուցումներ է վճարել

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2016 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը վճարել է 2,5 մլրդ դրամ ապահովագական հատուցում, որի գերակշիռ մասը՝ 1,39 մլրդ դրամը, կազմել են ԱՊՊԱ գծով հատուցումները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«ԱՊՊԱ հատուցումներում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության մասնաբաժինը շուկայում ամենամեծն է և կազմում է 35%: Կարևոր է նշել, որ հավաքագրված ապահովագրավճարներով ընկերության մասնաբաժինը կազմում է 30%, ինչը վկայում է, որ ընկերությունը վճարում է ամենամեծ հատուցումները շուկայում», - նշվում է հաղորդագրության մեջ:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության վճարած միջին հատուցումը նույնպես շարունակում է մնալ ամենաբարձրը՝ կազմելով 216,000 դրամ: Մինչդեռ շուկայի միջին հատուցումը կազմում է 186,000 դրամ, այսինքն 30,000 դրամով պակաս ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության միջին հատուցումից:

2016 թվականի առաջին 6 ամսվա ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ԱՊՊԱ ոլորտում բավարարել է 6,320 հատուցման դիմում, որից 270-ը՝ մարդկանց կյանքին և առողջությանը պատճառված վնասների գծով:

2016 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից վճարված ամենամեծ հատուցումը մեկ ապահովագրական պատահարի գծով իրականացվել է ֆինանսական ռիսկերի ապահովագրության տեսակով և կազմել է 378 մլն դրամ:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5 միլիարդ դրամ:

Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 50 գրասենյակ, այդ թվում 20 մասնաճյուղ, 15  գրասենյակ Երևանում, և 35՝  Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից: 2016 թվականին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն առաջինը Հայաստանում ստացել է ISO 9001:2015 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ Բրիտանական ստանդարտների ինստիտուտից:  -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև