ՀՀ ԿԲ–ն 6 մլրդ դրամ ծավալով երկարաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

12.08.2016 16:49
ՀՀ ԿԲ–ն 6 մլրդ դրամ ծավալով երկարաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը օգոստոսի 11–ին 6 մլրդ դրամի ծավալով երկարաաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGB1029A250 սերիայի պարտատոմսեր` մինչև 2025 թ.-ի հոկտեմբերի 29-ը մարման ժամկետով:

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 16 մլրդ 57 մլն 900 հազար դրամ, որից 14 մլրդ 201 միլիոն դրամը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 12.4800 տոկոս` 12.4800 տոկոս սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 5 706 714 854 դրամ ($1 – 476,25 դրամ): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև