ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կապիտալը ԲՏԱ Բանկ-ի հետ միացումից հետո կկազմի 27 մլրդ դրամ

15.08.2016 14:06
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կապիտալը ԲՏԱ Բանկ-ի հետ միացումից հետո կկազմի 27 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և ԲՏԱ Բանկ-ի միացման արդյունքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի նորմատիվային ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 27 մլրդ դրամ, երկու բանկերի բաժնետերերի համատեղ ընդհանուր ժողովի արդյունքների հիման վրա հաղորդում է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի մամուլի ծառայությունը:

Ընդ որում, միացման արդյունքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի ընդհանուր ակտիվները կկազմեն մոտ 134 մլրդ դրամ, իսկ ընդհանուր պարտավորությունները` մոտ 110 մլրդ դրամ:

ՀՀ ԿԲ-ն մայիսի 6-ին նախնականորեն հաստատեց ԲՏԱ Բանկի և ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի միացման պայմանագիրը:

Հաղորդագրության համաձայն, օգոստոսի 13–ին կայացած բաժնետերերի ժողովում հաստատվել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿի փոփոխված օրենսդրությունը և փոխանցման ակտը, որոնք կներկայացվեն Հայաստանի ԿԲ` գրանցման համար։

«ՀՀ Կենտրոնական բանկը, միացող բանկերի փոխանցման ակտը հաստատելու պահից, 3 աշխատանքային օրվա ընթացքում ուժը կորցրած կճանաչի «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ լիցենզիան», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, բանկերի միացումը թույլ կտա էլ ավելի ամրապնդել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի դիրքը ՀՀ բանկային համակարգում` ընձեռելով մրցակցային նոր առավելություններ: Միացման արդյունքում կընդլայնվի բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանցը` 46 մասնաճյուղ, ներառյալ գլխամասային գրասենյակ և 100 բանկոմատ, ինչպես նաև հաճախորդների բազան և մատուցվող ծառայությունների ցանկը:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ–ն գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26–ին։ Բանկի բաժնետերերն են` ՎԶԵԲ` 11,05 տոկոս, Սարիբեկ Սուքիասյան ` 25.98 տոկոս, Խաչատուր Սուքիասյան` 14.38տոկոս, Ռոբերտ Սուքիասյան` 14.97 տոկոս, Էդուարդ Սուքիասյան` 11,18 տոկոս։

2016 թվականի 1–ին եռամսյակի արդյունքներով, Հայէկոնոմբանկի ակտիվները կազմել են 114,1 մլրդ դրամ, պարտավորությունները` 95,6 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 18,5 մլրդ դրամ:

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1991 թվականին` լինելով «Միջազգային ներդրումային բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ: Բանկը բանկային գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի տրամադրած թիվ 31 արտոնագրի հիման վրա: Բանկի բաժնետերերն են ԲՏԱ Բանկը (Ղազախստան)` 65.2%, ZRL Beteilingungs–ը(Ավստրիա)` 31.1%, «PSC AMK-Invest» LLC–ին`3,7%:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև